Հայոց լեզու

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…

Առաջադրանքներ`

1.Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:

Բանաստեղծության մեջ ներկայացված է Ավ. Իսահակյանի սերը իր մոր վերաբերյալ:

2.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Տխրության

3.Ինքդ փորձի՛ր մոր մասին որևէ բանաստեղծություն հորինել:

Մայրիկ ջան, քո կյանքից ինչքան ժամանակ է ծախսվել մեր քմահաճույքների վրա, ես դեռ չեմ կարող հավատալ, որ կան քո նման բարեսիրտ մարդիկ։ Քանի գիշեր չես քնել մեր պատճառով, ինչքան արցունքներ ես թափել մեր պատճառով։ Ես ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում քո ջանքերի համար, շնորհակալ եմ, որ մեզ սերի մեջ ես մեծացրել և միշտ ուշադրություն եմ դարձրել ամեն փոքր խնդրի վրա, որը մեզ դժվարությւոն է պատճառել, բոլոր ուրախ իրադարձությունները, որոնք երբևէ կատարվել են, քո շնորհիվ են եղել, շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ եղել է և կլինի իմ կյանքում, շնորհակալ եմ, որ ես քեզ ունեմ։

Leave a comment