Աշխարհագիտություն

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
  1. Քարտեզի վրա նշել Ադրբեջանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
  2. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Կլիմայական պայմաններ, օգտակար հանածոներ, Կասպից ծով

Հայոց լեզու

1.Կարդա’ Ակսել Բակունցի <<Միրհավը>> եւ պատմվածքի վերաբերյալ արտահայտի’ր կարծիք, վերաբերմունք։

Պատմվացքը բավականին հետաքրքրաշարժ էր իր սկզբով, հետաքրքիր էր այն, որ մարդը կարդալու ընթացքում պատկերացնում է այդ ամեն տեսարժան վայրը որը ներկայացված էր:

2.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններ, փոխաբերություններ։

Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ:

Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։

Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև

Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ

Երկրաչափություն

Կանոնավոր կոչվում են այն ուռուցիկ բազմանկյունները, որոնց բոլոր կողմերը և անկյունները հավասար են:

Նկարում բերված են կանոնավոր բազմանկյունների օրինակներ՝ եռանկյուն (հավասարակողմ), քառանկյուն (քառակուսի), հնգանկյուն, վեցանկյուն:

Եթե կանոնավոր բազմանկյան մեջ տանենք անկյունագծեր, ապա կստացվեն կանոնավոր ոչ ուռուցիկ բազմանկյուններ:

Եթե անկյունագծերը տանենք նույն գագաթից, ապա կանոնավոր n-անկյունը կբաժանվի n−2 եռանկյունների:

Կանոնավոր n-անկյան ներքին անկյունների գումարը 180°⋅(n−2) է:

Քանի որ, կանոնավոր n-անկյան բոլոր անկյունները հավասար են, ապա դրանցից մեկի աստիճանային չափը կլինի` 180°⋅(n−2)/n

Կանոնավոր բազմանկյան ներգծյալ և արտագծյալ շրջանագծերը

Ցանկացած կանոնավոր բազմանկյանը կարելի է ներգծել և արտագծել շրջանագծեր: Երկու շրջանագծերի կենտրոնները համընկնում են և կոչվում են կանոնավոր բազմանկյան կենտրոն:

Ներգծյալ շրջանագիծը շոշափում է բազմանկյան բոլոր կողմերը նրանց միջնակետերում, արտագծյալ շրջանագիծը անցնում է բազմանկյան բոլոր գագաթներով:

∡AOH=360°/n; ∡AOK=360°/2n=180°/n

Հավասարակողմ եռանկյան (կանոնավոր եռանկյուն) և քառակուսու (կանոնավոր քառանկյուն) համար մեր դիտարկած բանաձևերը մնում են ուժի մեջ:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ (ԴԱՍԱՐԱՆՈՒՄ)

238. 180*(4-2)/4=90

239.180*(3-2)/3=60, 180*(5-2)/5=108, 180*(6-2)/6=120, 180*(10-2)/10=144, 180*(18-2)/18=160

240.n=5, 180*(5-2)/5=108, 180-108=72, 72*5=360

241.n=3, n=4, n=8, n=12

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ)