Քիմիա

  1. Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանում որն է հեղուկ.
    ա. շաքարը,     բ.  թթվածինը            գ. բուսական յուղ        դ. կավիճը
  2. Ստորև թվարկվածներից որն է անկենդան մարմին.
    ա. ձին,   բ. ծաղկած ծառը           գ. արձանը              դ. երեխան

3. Հետեւյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածին է).

ա) պլաստիլինը գ) գրաֆիտը
բ) գինին դ) սեւ ռետինը

4. Հետեւյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա / ֆիզիկական մարմին/ չի բնորոշում.
ա) աստղ գ) սեղան բ) մեխ դ) ապակ

5. Հետեւյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրման առարկան.

ա) երկրաշարժերի կանխատեսում
բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում
գ) գրքի խմբագրում
դ) պարարտանյութերի արտադրություն

Ալբերտ Էյնշտեյն

Ալբերտ Էյնշտեյն  մարտի 14, 1879, Ուլմ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն- ապրիլի 18, 1955, ծնունդով գերմանացի տեսաբան ֆիզիկոս, ով զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այս նվաճման համար Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։ Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։ 1921 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։

1917 թվականին Այնշտայնն ուսումնասիրեց նաև լույսի ջերմային հատկությունները, որոնք լույսի ֆոտոնային տեսության հիմք հանդիսացան։ Նա հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառեց որպեսզի մոդելավորի տիեզերքի կառուցվածքը որպես ամբողջություն։

1933 թվականին, երբ Ադոլֆ Հիտլերը իշխանության գլուխ բարձրացավ, Այնշտայնը գտնվում էր Միացյալ Նահանգներում, որտեղից նա այլևս չվերադարձավ Գերմանիա, չնայած նա Բեռլինի Գիտությունների Ակադեմիայի պրոֆեսոր էր։

Երկրաչափություն

1) O կետը AB հատվածի միջնակետն է: Կարելի՞ է վերադրմամբ համընկեցնել հետևյալ հատվածները.

ա) OA և OB,

բ) OA և AB:

2)  l ճառագայթը hk անկյան կիսորդն է: Կարելի՞ է վերադրմամբ համընկեցնել անկյունները՝

ա) hl-ը և lk-ն

բ) hl-ը և hk-ն:

3) 

Նկար 28-ում <AOB =<DOC։ Նկարում կան արդյո՞ք այլ հավասար անկյուններ։

ոչ

4) Ուղղի վրա տրված են A, B, C և D կետեր (C կետը գտնվում է AB հատվածի վրա) այնպես, որ AB=CD:
AD հատվածի միջնակետը արդյոք կլինի՞ CB հատվածի միջնակետ: Պատասխանը հիմնավորեք: