Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Իհարկե այս նախադասության պատկերները ուղիղ ձևով չեն նկարագրված: Կարդալով հասկանում եմ, որ քամին այնպես ուժգին է, որ նրա ուժի շնորհիվ ծառի տերևները իրար հարվածելով, կարծես ծափահարում են, իսկ ջրվեժը և առուն՝ իրենց ալիքներով, ծտերը՝ իրենց թևերով:

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ինձ դուր է եկել այս հատվածը, որովհետև իմ կարծիքով ամենագեղեցիկ պատկերները, պահերն են նկարագրված:

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

  • Պատմի՛ր բանաստեղծությունը:

Ամեն ինչ դեղին է դարձել, թվում է կարմիր և դեղին տերևները հիշեցնում են հրդեհի:                        Ջրվեժը, առունը, ծառը, ծտերը, կարծես թե ծափահարում են իրենց <<ձեռքերով>>:                        Թվում է թե քամին է իշխում այս ամենին:

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

միիմիմիմիմ.png

 

 

Գրեք բոլոր բանաստեղծություն մակդիրները:

 

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s